Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ԱԻՆ-ում գրանցվել է 227 ահազանգ

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ԱԻՆ-ում գրանցվել է 227 ահազանգ
10.01.2014 | 16:04

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը եղել է հրդեհ, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ավտովթար, 1-ը՝ պայթյուն, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 13-ը՝ թունավորման դեպք, 125-ը՝ կենցաղային դեպք:

Այս մասին հայտնել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Արտակարգ պատահարներից մահացել է 12 մարդ, որից 6-ը՝ ավտովթարից, 1-ը՝ պայթյունից, հայտնաբերվել է 5 դիակ:

Խանգելդյանի խոսքով, Ամանորի գիշերն առաջին ահազանգն ԱԻՆ-ը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրից, որտեղ հրդեհը վնասել է համալիրի մեծ մասը, սակայն փրկարարներին հաջողվել է կանխել, որպեսզի հրդեհը չվնասի հարևան օբյեկտները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ